ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Այս պահին աշխարհում մոտ 200 պատվաստանյութ է քննարկվում։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Նման հնարավորոթյունները քնարկվում են տարբեր պոտենցիալ արտադրողների հետ։ Այս պահին աշխարհում մոտ 200 նմանատիպ պատվաստանյութ է քննարկվում, որոնք թեստավորման և գնահատվելու դեպքում հասանելի կլինեն տարբեր երկրներին։ Մեր նախարարությունն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ», - ասաց Ավինյանը։
--0--ԿԿ