Տավուշի մարզում 28-ամյա վարորդը Nissan Tiida-ով կողաշրջվել է. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

հասարակական

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Ալիկ Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ալիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

--0--ԿԿ