Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 174 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 174 մարդ։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 11 հազար 17 է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։

Վարակման դեպքերի թիվն ավելացել է 6635-ով։ Ընդհանուր առմամբ դեպքերի թիվը հասել է 713 հազար 936-ի։

  --0—ՄՀ