Դիլիջանում հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել։

Նախնական տվյալների համաձայն՝ հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել։ Ալկոհոլ օգտագործած երիտասարդները հեռացել էին բար-սրճարանից, իսկ րոպեներ անց նրանցից մեկը վերադարձել էր՝ ատրճանակով։ Երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել սրճարանի դռանը, պահանջել, որ բացեն՝ շուրջ 15 րոպե հայհոյանքներ էր հնչեցնելով աշխատակիցների հասցեին։ Այդ ընթացքում կոտրել էր նաև սրճարանի ապակիներից մեկն ու հեռացել։

Օպերատիվ տեղեկությունները ստանալուն պես Դիլիջանի քրեական հետախույզները պարզեցին երիտասարդի ինքնությունը։ Դեպքից ժամեր անց Հաղարծին գյուղի 24-ամյա բնակիչը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գազային ատրճանակը, որն ապօրինի էր։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։ 

--00—ԼՄ