Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News 

հասարակական

Հուլիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։39-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի՝ Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ