Աշոտ Փաշինյանը զորացրվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով, որ որդին զորացրվել է:

«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։

Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։

Ի գիտություն - Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»,-գրել է Փաշինյանը:

--00—ԼՄ