50-ամյա տղամարդը գիշերը ռեստորանի դուռը բացել, հուշանվերներ և սպասք էր գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

ոստիկան

Հունիսի 29-ին մայրաքաղաքի ռեստորաններից մեկի տնօրենը ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով, ռեստորանից գողացել են հուշանվերներ և սպասք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզեցին գողությունը կատարածի ինքնությունը: Հուլիսի 7-ին 50-ամյա տղամարդը Մոսկովյան և Բայրոնի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա նախկինում մի շարք գողություններ և գողության փորձեր է արել:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս