Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 9, 24News

1

Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) hուլիսի 9-ին գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։

--00—ԼՄ