Հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

ՊՆ

Մարտավարական-մասնագիտական գիտելիքների ստուգման և գործնական հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 7-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։

Բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր,  հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, հղկվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում: --0—ՄՀ