Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

գող

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 15, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ընտանեկան բռնության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, սպանության սպառնալիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: --0—ՄՀ