Արցախի պարետն արգելել է Շուշիում գործող օբյեկտներից մեկի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

որոշում

ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 6-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանի կողմից ընդունվել է որոշում՝ համաձայն որի՝

1. 24 ժամով արգելել Առնոլդ Հովսեփյան Ա/Ձ (ՀՎՀՀ 92102735) Շուշի քաղաքի Պռոշյանի 5/2 հասցեում գտնվող օբյեկտի գործունեության ծավալումը:

2. ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ ապահովել տնտեսվարողին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. ԱՀ ոստիկանության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Որոշումը՝ այստեղ: