«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում իտալացի բժիշկները երկօրյա քննարկում-սեմինար կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

խոսնակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկել է իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Առաջին սեմինարի բանախոսն էր Տուսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին»,-գրել է խոսնակը:

--00—ԼՄ