Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 605 մարդ․ հաստատվել է վարակման 349 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի 349 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 285 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 605 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 711-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 16 հազար  907 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 503 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 164-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 125 հազար 88 քաղաքացի: 

 --0—ՄՀ