ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News
Իրապատում-շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։
«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ օգնություն ցուցաբերելով փոքր բիզնեսին՝ COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է Քարդաշյանը։
Նա նաև մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։
--00—ԼՄ