Վրաստանում նոր վարակվածները նույնպես բեռնատարի վարորդներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով`  երկու նոր դեպքն էլ  «ներմուծված են», երկուսն էլ բեռնատարի  վարորդներ են: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է  ստանում 24 պացիենտ, բոլորի վիճակը կայուն է, հիվանդության պրոգրեսիա չկա: Քովիդ-կենտրոններում այս պահին 108  մարդ է:

«2 շաբաթից ավելի է` մեզ մոտ բոլոր դեպքերը դրսից են,  ու հիմնականում բեռնափոխադրողներ:  Ներքին տարածումը նվազագոււյնի է հասցված:  Մեր դեպքում սա հուսադրող է», — ասում է Էզուգբայան:  Այս անգամ վարակաբանը չի հստակեցրել` կոնկրետ որ երկրից է ներմուծվել վարակը:

Օրեր առաջ  ՀՀ-ից Վրաստան եկած բեռնափոխադրում իրականացնող երկու վարորդի մոտ էր հաստատվել վարակը: Նրանք կարանտինից բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էին:    --0—ՄՀ