Արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներն ամենօրյա բնույթ են կրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

հասարակական

«Արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներն ամենօրյա բնույթ են կրում, սակայն դեռ վաղ է խոսել դրա մասին։ Այսօր դեռ հուլիսի 6-ն է, բավական երկար ժամանակ ունենք։ Եթե արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու նախագիծը մշակվի, մենք անպայման դրա մասին կհայտնենք»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արտակարգ դրության երրորդ ժամկետը։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ հուլիսի 13-ին կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, և նույն օրն էլ կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ նույն հարցով։

Անի Հարությունյան

--0--ԿԿ