Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 948-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 948-ի։ Այս մասին հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

 Գերատեսչության տվյալներով, կարանտինային ռեժիմում է 3 հազար 569 մարդ, բժշկական հսկողության տակ է 199 մարդ։ Ապաքինվել է 825, մահացել՝ 15 մարդ։

--0—ՄՀ