Արարատում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News  

նախակրթ

Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով, սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը»,- գրել է Հարությունյանը:

--00—ՄՀ