«HOWO» մակնիշի բեռնատար ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  4, 24 News

ԱԻՆ

Հուլիսի 3-ին, ժամը 19։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/23 հասցեում կայանած բեռնատար ավտոմեքենայից  առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՈՒրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ՓԲԸ-ի տարածքում կայանած «HOWO» մակնիշի բեռնատար ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:  --00—ՄՀ