Վերջին 1 օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News

մահ 5

Հուլիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որից 15935-ը՝ առողջացած, 477-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք և 451 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

 

--00—ԼՄ