ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամանակակից Հայաստանի քրոնիկները:
Երբ իշխանությունները փորձում են բոլորին համոզել, որ իրենք գործում են իրավական նորմերին համապատասխան, ապա ակամա այնպիսի զգացղություն է առաջանում, որ կա՛մ իշխանություններն են խելքները գցել, կա՛մ մեզ ենխելագար համարում:
Ահա միայն մի քանի էպիզոդ այսօրվա Հայաստանից:
Ոստիկանությունը շարունակում է հակաիրավական գործողություններ և հարցաքննություններ իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների դեմ:
Ոստիկաններն ապօրինի խոչընդոտում են Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունների կատարմանը:
Կորոնովիրուսով հիվանդացածների քանակը ավելացել է մոտ 600-ով ընդամենը մեկ օրում:
Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված դիմակ-գրոհ է անցկացվել ԱրմՆյուզի գրասենյակում:
Ակտիվորեն շրջանառվում են հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումների ուղեվարձի կտրուկ բարձրացման մասին լուրերը:
Առողջապահության նախարարությունը կորցնում է կորոնավիրուսից զոհվածների
մարմինները:
Իհարկե, ես ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչպես կարելի է անվանել ողջ այս անհեթեթությունը, որ կատարվում է երկրում»:
--0--ԿԿ