Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 943-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության հատուկ կայքը: 

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 943 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 821: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը:    --0—ՄՀ