62–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

․

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Լևոն Հ.-ն իր վարած՝ Աբովյան քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 63-ամյա Սմբատ Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ վրաերթի ենրթարկվածի կյանքին վտանգ չի սպառնում:

--0--ԱՀ