Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը:

--0--ԱՀ