31-ամյա տղամարդու մեքենայում դեղնականաչավուն զանգված, ծալովի դանակ և մահակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 1, 24News

զանգված

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 30-ին, ժամը 04.00-ին, Գ. Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու՝ իր մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 3,8 գրամ դեղնականաչավուն զանգված, 7սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և ծալովի մահակ:

Տղամարդը հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն:
Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ