Ժողովուրդ ջան, շատ ծանր իրավիճակ է երկրում․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական և հարակից սպասարկման ոլորտները մահացել է ,մանր և միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ,Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ,Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք),Սահմանադրությունը այլևս ինչ-որ անհասկանալի հակաիրավական «թուղթ է» ,կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է ...և այլն...և այլն...և այլն։

Ես, իհարկե, հասկանում եմ ,որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար,քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը,մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական, դեմագոգիկ,լկտի և ագրեսիվ իրավական և տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը բնականաբար ԲՀԿ ի մասին է) և առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։
Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում...թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ»։

--0--ԿԿ