Վերադարձել եմ աշխատանքի ու կյանք. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News  

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ վերադարձել է աշխատանքի ու կյանք:

«Ողջույն բոլորին, վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքի և կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ չէ, բայց կարող ես շատ ժամանակ խնայել։

Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են (ժպիտ)։ Սովորականի պես, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել նոր կատարողների։   

Ես հիմնականում իմ օրերն անցկացնում են Երևանում, երբեմն գնում եմ բնության գիրկ, ընկերներիս հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է շախմատիստը:

 --0—ՄՀ