Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ և ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, և նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- ասել է խոսնակը։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին, որտեղ Հայաստանը ներկայանում էր 75 հոգուց բաղկացած զորախմբով:

--00—ԼՄ