Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 751 պացիենտ. հաստատվել է վարակման 415 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News  

կորոնա

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 415 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 542 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 751 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 904-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 14 հազար 48  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10  դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 443  է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 147-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 111 հազար 844 քաղաքացի:  --0—ՄՀ