Ձե՞ռ եք առնում ժողովրդին․ նախկինները պատասխան տալու փոխարեն իշխանության են հավակնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

«Այո՛, սահմանադրականության խնդիր ունեինք, այո՛, այս գործընթացում քաղաքական բաղադրիչն ավելին է եղել, քան բուն սահմանադրականը, այո՛, այս փոփոխություններն առերևույթ հակասության մեջ են ՀՀ սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի հետ։ Բոլորն են գտնում, որ այստեղ խնդիր կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Սակայն գտնում եմ, որ չէր կարելի Հրայր Թովմասյանի գնով գնալ այսպիսի քայլի (խմբ.՝ սահմանադրական փոփոխություններ)»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Արդար Հայաստան» նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ես գտնում էի, որ ՀՀ իշխանությունը ՍԴ խնդիրը պետք է լուծեր վերանձնային մակարդակում, գնար՝ արմատական բարեփոխումների, այս կեղծ փաստաթուղթը՝ սահմանադրությունը, ամբողջովին վերացներ, երկրորդը՝ նոր սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի միջոցով լուծեր գործող սահմանադրական դատարանի ամբողջ խնդիրը»,- կարծում է Նորիկյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--0--ԿԿ