Ատամնաբուժարանից վերադարձած դատապարտյալի մոտ գտել են 7 բջջային հեռախոս, 3 քարտ, թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

հասարակական

Հունիսի 26-ին, ժամը 19։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել Վաղարշապատի ատամնաբուժական կենտրոնից հիմնարկ վերադարձած դատապարտյալ Կ. Հ.-ին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս գոտկատեղում հայտնաբերել են քողարկված 7 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, մարտկոց, ինչպես նաև պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված 4 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18.30 և 1.99 գրամ, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.92 և 2.57 գրամ քաշերով փոշենման զանգվածներ։

--0--ԿԿ