Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News 

կորոնա

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել  է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքը:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 926 դեպք: Ապաքինվել է ևս 6 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 791:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2819 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 230-ը:  --0—ՄՀ