Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ԲԻՍ 1 կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

հրդեհ

Հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 

Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

--0--ԱՀ