Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 627 հազար 646-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 6852 նոր դեպք է գրանցվել։ 188 մարդ մահացել է, 9200-ը՝ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Վարակվածների ընդհանուր թիվը համավարակի բռնկումից ի վեր կազմում է 627 հազար 646 մարդ։ Մահացել է 8969-ը, ապաքինվել՝ 393 հազար 352 պացիենտ։

  --0—ՄՀ