Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News    
 

անձրև

Հանրապետության տարածքում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

ԱԻՆ

Երևան քաղաքում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

ԱԻՆ

 --0—ՄՀ