Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 762 պացիենտ, հաստատվել է վարակման 662 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

կորոնավիրուս

Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 662 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 23  հազար 909  է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  762 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 445- ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 12 հազար 911 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 421 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 107  հազար  108 քաղաքացի:  --0—ՄՀ