Ծառուկյանը լավ վարձատրում է մարդկանց, որ նրանք գովեն իրեն. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ գրեթե 4 մլրդ դրամի փոխարեն մոտ 25 մլն դրամով «Մուլտի Գրուպ» կոնցեռնին է օտարվել հողամաս, ու Առինջ համայնքը զրկվել է եկամուտից, նշեց. «Բարեգործության քողի տակ թաքնված՝ ապօրինի գործարքներ են կատարել: Հիմա, վստահ եմ, նրանք նորից կասեն, թե սա քաղաքական հետապնում է, բայց ես վստահեցնում եմ, մաքուր իրավական գործընթաց է ընթանում»:

Պատգամավորն այն համոզմանն է, որ «ապոկալիպտիկ» հայտարարություններ անելը ԲՀԿ-ի գծի մեջ է: Ինչ վերաբերում է ԲՀԿ համակիրներին ու ԱԱԾ-ի դիմաց Ծառուկյանի աջակիցների նրան պաշտպանող հայտարարություններին, ապա «Իմ քայլի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ, օրինակ, «Առինջ մոլի» աշխատողներն աշխատանքը չկորցնելու համար են «աջակել» Ծառուկյանին:

«Բացի այդ՝ Ծառուկյանը լավ վարձատրում է մարդկանց, որ նրանք գովեն իրեն»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ