Պատգամավորներից ո՞վ է հաստատված վարակակիր և ո՞վ է ինքնամեկուսացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

պատգամավորներ

Մի քանի օր է, ինչ Ազգային ժողովում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հաստատել է, որ վարակակիր է:

Լուրից հետո պատգամավորները թեստեր են հանձնում, ոմանք պատասխանները հրապարակում են նաև ֆեյսբուքյան էջում:

ԲՀԿ-ական պատգամավորներից ասիմպտոմ վարակակիր է Արման Աբովյանը: Պատգամավորը հաստատել է լուրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վարակվել են նաև խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Կարիեն Պողոսյանը, Արթուր Գրիգորյանը, Ջանիբեկ Հայրապետյանը:

Լուրեր են շրջանառվում, որ վարակակիր կա նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում. վարակակի՞ր է կուսակցության նախագահը, հայտնի չէ: 

Իմքայլական պատգամավորներից հաստատված վարակակիր են Հայկ Գևորգյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմինդյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ևս թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ մի քանի օր է, ջերմում է նաև Մխիթար Հայրապետյանը: Նա ևս ինքնամեկուսացել է: Ջերմել է նաև Սոֆյա Հովսեփյանը, նա թեստ չի հանձնել: Ջերմել է նաև Վահագն Թևոսյանը, սակայն նրա թեստի պատասխանը բացասական է եղել:

ԼՀԿ-ական պատգամավորներից ինքնամեկուսացել է Գևորգ Գորգիսյանը: Նա մի քանի օր առաջ շփվել էր վարակակրի հետ: Շփման պահին, ըստ պատգամավորի, տեղյակ չի եղել, որ զրուցակիցը վարակված է:

--00—ԼՄ