ԼՀԿ-ն բացահայտ է խաղում իշխանության դաշտում. Արսեն Բաբայանը՝ Քոչարյանի գործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

Արսեն

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցություն հայտարարություններին՝ Սահմանադրական դատարանի ԲՀԿ դիմումին միանալ-չմիանալու վերաբերյալ: Գրառումը՝ ստորև.

«ԼՀԿ-ն այլևս բացահայտ է խաղում իշխանության դաշտում։ Մինչ երեկ միակ քաղաքական ուժը, որ ստում էր, թե իբր ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի նիստը դիտավորությամբ է երկուշաբթի օրը հրատապ անցկացրել, գործող իշխանությունն էր, իսկ երեկվանից այդ ստին բացահայտ միացել է նաև «Լուսավոր Հայաստանը»։
Առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ, որ քննարկվող գործը կասեցվել էր Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի կարծիքին ուղարկելու առթիվ։ Ուրբաթ օրը ՍԴ-ն պաշտոնապես ստացել է վերջին եզրակացությունը Վենետիկից։

Մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի անմիջապես վերսկսվի կասեցված գործի վարույթը, երբ վերացել է կասեցման հիմքը։ Ակնհայտ է, որ Վենետիկի եզրակացության ստացմամբ վերացավ կասեցման հիմքը։ Դատարանն այլ բան չէր կարող անել, քան հաջորդ աշխատանքային օրը գործը հանել կասեցումից։

Հետևաբար, ԼՀԿ-ն, իմանալով այս պրիմիտիվ կարգավորումը, ի դեպ այդ մասին խոսել է նաև ՍԴ դատավոր Թոխյանը, չէր կարող նման միտք արտահայտել, եթե չլիներ իշխանության կամակատարը։

Հիմա էսքանից հետո, որ, ձեզ պատեպատ տալով, կախվել եք «Հայրենիք» կուսակցության համապատասխան հայտարարությունից, ի՞նչ իմաստ ունի։

Ամեն բան փաստարկված է և հիմնավորված»։

--00—ԼՄ