Դատարանը բավարարեց Արմեն Ամիրյանի միջնորդությունը. կինոռեժիսորի գույքի վրա կալանք է դրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News

հով.

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել: Հիմքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանի՝ մայիսի 21-ի որոշումն է, համաձայն որի՝ բավարարել էր մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն չարաշահելու մասին: Պարզվել է, որ 2017-ին Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարից շուրջ 6.800.000 դրամ:

Արմեն Ամիրյանը Հովհաննես Գալստյանի հայտարարությունը որակել էր սուտ և դիմել դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Գործն այս պահին ՀՔԾ-ում է: 

--00—ԼՄ