Գողության մեղադրանքով հետախուզվող 19-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

հասարակական

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին, ժամը 14.30-ին, Հր. Քոչարի փողոցից գծային բաժին բերման է ենթարկվել 19-ամյա Գոռ Ա.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--0--ԿԿ