Հրազդանում Mitsubishi-ն բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

հասարակական

Հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Խ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Սպանդարյան-Աղբյուրակ փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են էլեկտրալարերը, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 49-ամյա Օֆիկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ