ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 759 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 247 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 814 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 557- ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 12 հազար 149 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 13 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 410 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 131-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 105 հազար 46 քաղաքացի: --0—ՄՀ