Ջանք չենք թափում Փաշինյանից Սերժ Սարգսյան ստանալու համար, ինքն է տանում դրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Իշխանությունն ակնհայտորեն գնաց սահմանադրական կարգի տապալման ճանապարհով։ Ընդդիմադիր ուժերի մեջ համաձայնություն, փոխըմբռնում կա, որ իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձախողել է։ Նրա՝ պետության ղեկին մնալն, իսկապես, վտանգում է ազգային անվտանգությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Խոսելով ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների ղեկավար կազմերի կողմից աշխատանքային խմբի ձևավորման մասին՝ նա նկատել է, որ որևէ սահամանփակում դրված չէ այլ ուժերի հետ ևս միավորվելու։

«Որևէ քաղաքական ուժ միայնակ երկիրը չի կարող հանել այս ճգնաժամից։ Պետք է լինի համազգային լայն համախմբում, անցումային կառավարության ձևավորում, խնդիրների հստակ շարադրանք»,- ընդգծել է Գալստյանը։

Անդրադառնալով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին չմիանալու ԼՀԿ-ի դիքորոշմանը՝ Գալստյանը նկատել է.

«Իշխանությանը պետք են սահամափակումներ և հակակշիռներ։ Դրանք ինստիտուտների մեջ են։
ԼՀԿ-ի քաղաքական հիմնական փաստարկը վերացել է, ինչը նշանակում է, որ ստորագրահավաքին չմիանալու պատրվակը հանված է։ Այս քայլով ունենալու ենք ԱԺ-ում իրեն ընդդիմադիր հորջորջող խմբակցություն, որն այս պատմական շանսից չօգտվեց»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ