«Իմ քայլում» անձնական խնդիրներ hնարավոր է լինեն, բայց հեղափոխական պահերին միասնական ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը չի բացառում, որ իշխող խմբակցությունում կարող են անձնական, գաղափարական, մեկը մյուսին չհասկանալու խնդիրներ լինեն, բայց հեղափոխական պահերին իրենք միասնական են դառնում: 24News-ի հետ զրույցում Սարուխանյանը վստահեցրեց՝ այսօր էլ վայելում են հասարակության աջակցությունը, ու մարդիկ այժմ իշխող ուժին ավելի կոշտ ու արագ գործելու «դուխ» են տալիս:

Ինչ վերաբերում է նախկինում բաժանված ընտրակաշառքի հանգամանքին, ապա պատգամավորը փաստեց. «Ընտրակաշաք բաժանվել է, բայց ես անուններ չեմ կարող տալ, իմ աչքով չեմ տեսել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ