Իմքայլական պատգամավոր Ծովինար Վարդանյանը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

ծովինար

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ իր թեստի պատասխանը դրական է:

«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր»,-հայտնել է պատգամավորը:

Նշենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը: Կան նաև մեկուսացածներ:

--00—ԼՄ