Առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է երկրում խոսքի ազատությանը: Վարչապետը հիշեցրել է, որ համաճարակի սկզբին, երբ կառավաությունը խոսքի ազատության սահմանափակում մտցրեց խուճապ չտարածելու համար, դժգոհություն եղավ, և կառավարությունը որոշում կայացրեց հանել ԶԼՄ-ներում խոսքի ազատությունը:

«Եվ տեսեք՝ ի՞նչ սկսվեց դրանից հետո… Այ որ ասում են՝ ի՞նչ եք արել սխալ, այ էդ ենք արել սխալ ձեր հորդորներով, ժողովրդական կառույցների հորդորներով»,-ասաց Փաշինյանը ու հավելեց, որ այդ որոշումից հետո «առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում երկրով մեկ»:

«Էդ մամուլի ազտությունը, սոցցանցերի ազատությունը (բայց մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվենք) մարդկանց մղում են մահվան, ու մարդկանց մղում են մահվան էդ իմ ասած գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ: Որովհետև էդ գարշահոտությունը տարածող ուժերը համարում են, որ ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, իրանք ավելի բարձր հնարավորւթյուն կունենան խոսելու:

Ասում են թերթերի մասին, այո՛, ասել ենք և ասում ենք՝ ՀՀ-ում կուսակցությունները, ՀԿ-ները, ԶԼՄ-ները լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ էդ ձեր ասած նախկին նախագահ կոչվածները չբերեն, չֆինանսավորեն ֆեյքերի դասակներ, գումարտակներ և այլ լրատվամիջոցներ ՀՀ ժողովրդի նկատմամբ հիբրիդային պատերազմ մղելու համար»,-ասաց Փաշինյանը և հռետորական հարցադրում արեց՝ ինչո՞ւ պիտի կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ լինի, իսկ մյուսները չլինեն:

«Էս ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, ֆեյքերի, չգիտեմ ինչերի մասին, որոնք աշխատավարձերով գումարտակներ, դասակներ, 3000 ֆեյք ունեն իրենց տիրապետության տակ, որը ղեկավարվում է ԱԺ պատգամավորի կողմից: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում, ոչ՛, մենք պիտի ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը՝ պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցությունների հույսին չի կարող մնալ:

Ասում եք՝ քաղաքական հետապնդում, էդ որտե՞ղ եք տեսել՝ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեիք՝ չէ՛, չենք կալանավորում. վզները կոլորեին, կմտնեին սեղանի տակ»,-ասաց վարչապետը:

--00—ԼՄ