Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մերժել քրեական գործի հարուցումը․ «Փաստ»

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Նիկոլ Փաշինյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանից ստացել է ցուցում՝ գտնել հիմքեր քրեական գործի հարուցումը մերժելու համար։

Այս ցուցումը Խաչատրյանին դրել է բավականին բարդ իրավիճակի մեջ, քանի որ հաղորդումը մշակված է պրոֆեսիոնալ կերպով, և ներկայացված են անհերքելի հիմքեր, որոնք անտեսելն ու քրեական գործի հարուցումը մերժելը դարձել է պրակտիկապես անհնար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ