Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական․ՄԻՊ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News   

․

Հունիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Արարատի մարզ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց է քննարկվել Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկել են նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է բնակիչների հետ, որոնք բարձրացրել են նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:

Այս բոլոր հարցերը կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:

Հ.Գ. Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական: 

Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում:

--0--ԱՀ