ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունել է ֆրանսիացի բժիշկների 2-րդ պատվիրակության ժամանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

Ֆրանսիա

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանման վերաբերյալ։ Այս մասին գրել է «Արմենպրես»-ը։

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ խումբը հայ գործընկերներին կաջակցի առաջիկա 10 օրերի ընթացքում: Համաճարակի պիկի հետ բախված Հայաստանի հիվանդանոցներին այս օգնությամբ բացվում է առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության նոր փուլ»։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

 --0—ՄՀ